Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ , պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամների հանդեպ, որոնք Բաքու են այցելել։

Դրա համար առիթ է դարձել ոչ ավել, ոչ պակաս՝ հայ պատգամավորների լուսանկարները՝ լցրած բաժակները ձեռքներին, հայտնում է Qafqazinfo-ն։

«Բաժակները ձեռքներին լուսանկարը հայ պատգամավորները արել են իրենց հյուրանոցի համարում։ Եթե նրանք նստած լինեին ռեստորանում ու իրենց այնտեղ անվայել պահեին, ապա որեւէ ադրբեջանցի անպայման ոգելից խմիչքի շիշը նրանց գլխին կզարկեր։ Անկեղծ ասած՝ եթե նման բան տեղի ունենար, սիրտս կհովանար։ Չնայած, սթափ դատելու դեպքում ես հասկանում եմ, որ դա մեթոդ չէ»,- խոստովանել է պատգամավորը։

Թե ինչ անվայել բան է պատգամավորը նկատել լուսանկարներում, նա այդպես էլ չի բացատրել։