hraparak.am - ը գրում է.

Կան մարդիկ, ովքեր ոչ թե օգնություն են խնդրում, այլ «օգնություն են մուրում»։

Նայում ու զարմանում ես՝ մի՞թե սա հայ է։ Հարցը դեռ մի կողմ թողնենք, որ մարդը հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ։ Նման մարդուն կարելի է դուրս բերել աղքատության ճիրաններից, բայց երբ մարդը կորցնում է արժանապատվությունը, ինքնասիրությունը, իրեն ու դիմացինին հարգելու կարողությունը, ամենակարևորը՝ ամո՜թը, այդ մարդուն ոչինչ չի փրկի։ Ինչքան էլ փող տան, ինչքան էլ օգնեն, նա մնալու է աղքա՜տ․․․

Տեսանյութերից մեկում մի փոքր կադր աչքովս ընկավ։ Եռաբլուրում ինչ որ կին «փող էր մուրում» Մանվել Գրիգորյանից։ Մանվելը տրցակից մի թղթադրամ տվեց։

․․․Ու գիտե՞ք՝ կային կանայք, մարդիկ, որ գոռում էին՝ ամո՜թա, ամաչե՜ք․․․ սրբավայրա, ամաչեք․․․

Սա արժանապատվություն, հպարտություն ունեցող տեսա՞կն է։ Ավելին՝ զինվորական հագուստով մի կին երբ «հազար տակ ծալվող փող մուրացողի քամակին քացով տվեց», մարդիկ ծափահարեցին։

ՀԳ Տխուր է․ սա է մեկնաբանությունս, բոլոր կողմերի համար էլ տխուր է։ Եվ փող տվողի, և փող մուրողի, և քացով տվողի համար․․․

Նյութի աղբյուրը` hraparak.am