Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել տանոց ճանապարհահատվածում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վթարից տեսանյութ հրապարակել Shamshyan.com-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ի կեսօրին Երեւանում տրոլեյբուսը բախվել է պատնեշին: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, ով փորձել է տրոլեյբուսի պոզերը տեղը գցել:

Վթարից տուժածներից մեկն այսօր դուրս է գրվել Հերացու անվան համալսարանական հիվանդանոցից, 4 տուժածների վիճակն այս պահին կայուն ծանր է։ 5-րդ տուժածին հիմա հետազոտում են եւ բացառված չէ, որ այսօր նա նույնպես դուրս կգրվի։

Տուժածներից երեքը՝ 67-ամյա Մովսես Նաջարյանը, 60-ամյա Արմենուհի Միրզոյանն եւ 67-ամյա Աբրահամ Ստեփանյանը, բուժում են ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։ Նրանք ոսկորների կոտրվածքներ ունեն, եւ դեռ որոշ ժամանակ ստացիոնար բուժում է անհրաժեշտ լինելու։ Երբ նրանք շոկի վիճակից դուրս գան, նրանցից մեկին, հնարավոր է, վիրահատեն, բայց այդ մասին հիմա դեռ վաղ է խոսել։