Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 1-ին, ժամը 20:33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում արգելափակված քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 01 CL 707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին, ինչի հետեւանքով խոշոր հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ 27-ամյա Կ. Հ.-ն եւ ուղեւոր 27-ամյա Լ. Հ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Լ. Հ.-ինը` ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:48-ին, մարվել՝ 20:54-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: