Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ «Կոնվերս» բանկի «Սայաթ նովա» մասնաճյուղից թալանել են 60 հազար եվրո։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։

Նախնական տեղեկություններով՝ տվյալ անձը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն ու հափշտակել է 60 հազար եվրո։ Այս պահին դեպքի վայրում են իրավապահները, նրանք փորձում են պարզել մանրամասները։

Դեռեւս հայտնի չէ տղամարդը աշխատում է բանկում, թե ոչ։