Երկիր մոլորակի վրա հոկտեմբերի 13-14–ը մագնիսական փոթորիկ է սպասվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնին։

«Մոտ օրերս Երկիր մոլորակին արեւային քամու նոր չափաբաժին կհասնի, ինչը հերթական մագնիսական փոթորկի պատճառ կդառնա, որը վրա կհասնի հոկտեմբերի 13-14–ը»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 11–ին, 12-ին եւ 15-ին նույնպես կարող է զգացվել մագնիսկան փոթորկի ազդեցությունը։