ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնը ռեյդով գրավել են։

Մազուրը «360» հեռուստաալիքին հայտնել է, որ թատրոնը գրավել է «հայկական խմբավորում»։ Թատրոնի ղեկավարությունը հեռացված է, հաշվապահությունը՝ գրավված, իսկ Ջիգարխանյանը փակված է իր գրասենյակում՝ առանց հեռախոսի։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

iz.ru կայքը հայտնում է, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է դարձել փոխտնօրեն Ելենա Գիլվանովան։ Նախկինում գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, սեփական ցանկությամբ ազատվել է։