Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, քվեարկությամբ հավանություն տվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: Այն ընդունվեց 89 կողմ, 9 դեմ ձայներով:

Օրենքի նախագծի ընդունմանը դեմ քվերակեց ԱԺ «Ելք» խմբակցությունը:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իրենց խմբացությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծի ընդունմանը. «Պաշտպանության նախարարի ներկայացմամբ, մենք ասել ենք եւ ասում ենք, որ ներկայացված օրենքը իր թեւերն է փռում պճեղի մինիգիտով բանակից ազատվողների վրա եւ այս օրենքն այդ պրոբլեմատիկան չի կարգավորում, այն ավելի է խորանալու: Մենք դեմ ենք օրենքին»: