Երեւանում հոկտեմբերի 29-ին հարձակման է ենթարկվել «Շտապօգնության» անձնակազմը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նույն օրը ժամը 14:15-ին հաղորդում է ստացվել «Շտապօգնության» «Արաբկիրի» ենթակայանից, որ Լեփսիուսի փողոցում կանչով մեկնած խմբի վրա հարձակվել են: Ժամը 14.20-ին էլ մի քաղաքացուց է ահազանգ ստացվել, որ «Շտապօգնության» նշված բժիշկը վիճաբանել է իր հետ եւ հարվածել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: