Այսօր Ելակետ մամուլի ակումբում տեղի ունեցավ «Աշնանային դեպրեսիա. ինչպես է այն արտահայտվում երեխաների և մեծահասակների մոտ, շրջապատի աջակցության կարևորությունը և հասարակության արձագանքը» թեմայով ասուլիս:

Անդրադառնալով թեմային և խոսելով դեպերսիայի դրսևորման մասին հոգեբան Իրինա Ծատուրյանն ասաց. «Դեպրեսիան մարդու ընկճված վիճակն է, երբ որ ինչ-որ բան նրա մոտ չի ստացվում և նա տխուր է: Աշունը իբրև տարվա եղանակ իր մեջ պարունակում է այս բոլորը: Օրերը կարճանում են լույսը քիչ է, և մենք պետք է ստեղծենք լուսավոր իրավիճակներ, օրինակ` տան լուսավորությունը ավելացնենք»: Հոգեբանը նշեց նաև, որ դեպրեսիվ իրավիճակներում մարդը պետք է դիմի հոգեբանին. վերջինս կօգնի արագ դուրս գալ այդ իրավիճակից.

«Յուրաքանչյուրիս մոտ. երբ դեպրեսիվ իրավիճակ է լինում, մենք հասկանում ենք, որ ուենցել ենք խնդիրներ. դեպրեսիան մեզ հետ է մղում և մենք հնարավորություն չենք ունենում առաջ գնալու:» Իրինա Ծատուրյանն առաջարկեց դեպրեսիայի դեմ պայքարել մրգեր ուտելով և մեզ լույսով ու ջերմությամբ պարուրելով: «Stage 7» դերասանական ստուդիայի ղեկավար Տիգրան Նալչաջյանը, ով մասնագիտական առումով ավելի շատ է առնչվում երեխաների հետ, նշեց, որ դեպրեսիան կարող է լինել յուրաքանչյուրի մոտ. «Դեպրեսիան իհարկե ամոթ չէ: Երեխաների մոտ ես փորձում եմ սերմանել հաղթողի հոգեբանություն և ցանկացած իրավիճակում նորից զրոյից սկսելու ուժ ունենանալու կարողություն: Երեխաների մեծամասնությունը ունակ է դա ընկալել և կիրառել»: Շարունակելով նա նշեց, որ դեպրեսիվ գործոն կարող է հանդիսանալ նաև բացասական ինֆորմացիան, որն ամեն պահի մեք ստանում ենք սոցիալական ցանցերից կամ այլ աղբյուրներից, և մենք պետք է պարզապես մեզ հեռու պահենք դրանցից»: Ձանձրույթի չմատնվելու և ժամանակը օգտակար ծախսելու համար Տիգրանը առաջարկեց իր բանաձևը. «Ընթերցանություն, ֆիլմերի դիտում և սպորտ: Այս երեք գործոննրը կարող են լցնել ձեր օրը»:

Լրագրողի հարցին թե դեպրեսիան ավելի շատ երեխաների մոտ է նկատվում թե մեծահասակների, Իրինա Ծատուրյանը պատասխանեց, որ ավելի շատ այն արտահայտվում է մեծահասակների մոտ. «Բայց, եթե մայրը դեպրեսիվ ֆոն ունի և հայրը նույնպես դեպրեսիայի մեջ է երեխան չի կարող դրանից զերծ մնալ, այն ազդում է երեխայի վրա»: Տիգրան Նալչաջյանը դեպրեիսայի դեմ պայքարելու համար, խորհուրդ տվեց անպայման զբաղվել սպորտով, և հենվելով սեփական օրինակի վրա ասաց. «Կյանքի ցանկացած բարդ իրավիճակ պետք է դիտարկել որպես ռինգ և բոլոր խնդիրները լուծել հենց այդ ռինգում», իսկ Իրինա Ծատուրայնն ավելացրեց, որ դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոցը ինքներս մեզ սիրելն է` տարվա ցանկացած եղանակին, դրանից հետո միայն մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դեպրեսիա: