Վանաձորում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են «Ավտոմատիկա» գործարանի պահեստները: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը:

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս պահին դեպքի վայրում ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում: Փրկարարները փորձում են կանխել կրակի տարածումը:

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գործարանի պահեստային մասից: «Ավտոմատիկա»-ն Վանաձորի արդյունաբերական խոշոր հիմնարկ-ձեռնարկություններից է, որը տեւական ժամանակ է՝ չի գործում: Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: