Երեւանում, նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում, Երեւանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ որովայնային առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավանի բնակիչ, 13-ամյա Էրիկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում:

Իրավապահները պարզել են, որ երեխան դանակահարվել է Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի վրա գտնվող նախկին ճեմարանի մոտ, եւ նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Ավանի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Բ.-ն:

Հիվանդանոցում էլ բժիշկները հայտնել են, որ Էրի Հ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու: