Ռուսաստանում այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած Արթուր Մելիքյանը եւ վնասվածքներ ստացած Սոֆիկ Մելիքյանն ամուսիններ են Կոտայքի մարզից:

NEWS.am-ի տեղեկություններով, ամուսինները Ռուսաստանում ապրում էին մոտ 2 տարի, պատրաստվում էին առաջիկայում տեղափոխել նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Նշենք, որ Սոֆիկ Մելիքյանը վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին ժամը 04:45-ի սահմաններում ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967թ. ծնված Արթուր Մելիքյան) եւ «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:

Վարորդները եւ «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում զոհվել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ: