Երեւանի Բաղրամյան պողոտայում պայթյուն է լսվել եւ կայանված ավտոմեքենաներից մեկն սկսել է այրվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, որոնք մարում են հրդեհը:

Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի դիմացի հատվածում, Գիտությունների ազգային ակադեմիայի շեքի մոտ:

Բաղրամյան պողոտայի նշված հատվածը փակվել է: