Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթարի վերաբերյալ: նշենք, որ ժամը 07:40-ի սահմաններում Երեւան- Երասխավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում 46-ամյա Ռոբերտ Հ.-ն իր վարած Honda մակնիշի 60 GD 099 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել–ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 6-ը Արտաշատի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը եւ սահմանազատել տարածքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ: