ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք, «Զանգեր»-Սարավան, Նոյեմբերյան-Ջուջեւան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 25-ի գիշերը եւ առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների: