«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծա­ռայող: 46 զինծառայողներից 29-ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային:

Ար­ձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 29-ը՝ ԼՂ-ում: Իսկ եթե այս 46 դեպքին գումարվում են նաեւ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների զոհերը, ապա դեպքերի քանակը հատում է 56-ի շեմը:

Բանակի խնդիրնե­րով զբաղվող «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հա­մար 56 դեպքը շատ է, բայց պա­տերազմական վիճակում գտնվող երկրի համար հասկա­նալի է:

«Ցավում եմ, որ 11 ամսվա մեջ 56 կորուստ ունենք, բայց քա­նի Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, մենք կունենանք նոր կորուստ­ներ: Ես վախի զգացողություն ու­նեմ, որ գնալով զոհերի թիվը կա­ճի»,- «ժամանակ»-ի հետ զրույ­ցում ասաց տիկին Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում