Ոստիկանության Էրեբունու եւ Արաբկիրի բաժինների աշխատակիցները, նոյեմբերի 30-ին, ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Հր. Քոչարի փողոցի թիվ 20 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ա.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ:

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: