Երեւանը ծածկած թանձր մառախուղը արդեն երկրորդ օրն է խախտում է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքային գրաֆիկը։

Օդանավակային կայքից տեղեկանում ենք, որ հետաձգված են ինչպես Երեւանից, այնպես էլ դեպի Երեւան թռիչքները։ Հետաձգվել են Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիեւ, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ չվերթները։

Հիշեցնենք, որ երեկ օրվա առաջին կեսին թանձր մառախուղի պատճառով հետաձգվել էին բազմաթիվ չվերթներ։