Բելգիայում Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ հայ ընտանիքին տեղափոխել են հատուկ կենտրոն, որտեղից նրանց կարտաքսեն երկրից, հայտնում է RTLINFO-ն։

Ընտանիքը Բելգիայում ապրում է արդեն 9 տարի: Ընտանիքում երեք երեխա կա, այդ թվում 11-ամյա Քրիստինան, ով դպրոց էր հաճախում եւ հրաշալի խոսում էր հոլանդերեն, գրում է բելգիական պարբերականը:

Ընտանիքը Սուրբ Ծնունդն անցկացրել է հատուկ կենտրոնում: Հասարակությանը վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ ընտանիքի արտաքսման մասին որոշումը ընդունվել է տոնական օրերին. «Սարսափելի է, երբ մարդուն զրկում են իր բնակության վայրից եւ որոշում են արտաքսել հենց տոնական օրերին: Պատկերացրեք, այդ ժամանակ երեխան ստանում է իր գնահատականների թերթիկը, պատրաստվում է Սուրբծննդյան տոներին, բացիկներ է պատրաստում, իսկ նրան ուզում են արտաքսել»,-ասել է Քրիստինայի դպրոցի ուսուցչուհի պարոն Գեերտը:

Վերջինս այցելել է հայկական ընտանիքին, որտեղ Քրիստինան իր դասընկերներին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել:

«Բարեւ, կարոտում եմ բոլորիդ, հույս ունեմ շուտով բոլորիդ կտեսնեմ»,-ասել է նա տեսանյութում:

«Այս պահին մենք նպատակ ունենք հասնել որոշման չեղարկմանը, որով արգելվում է ընտանիքին վերադառնալ Բելգիա երեք տարվա ընթացքում»,-հայտարարել է ընտանիքի փաստաբան Մարկ Սամփերմանսը։