Սյունիքի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հունվարի 2-ին Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սիսիանի բաժին եւ հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիանի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել մի տղայի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը նշված շենքի 19-ամյա բնակիչ Լ.Հ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկի իրենց տան պատշգամբից ցած է նետվել։

Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնոմ նյութեր են նախապատրաստվում։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե՞ դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում։