Գյումրու Կումայրի ոստիկանական բաժանմունքից տեղեկացանք, որ 04:00-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանությանն են փոխանցել տեղեկություն, որ 22-ամյա երիտասարդը պարանոցի բաց վնասվածքով , արյունահոսող վերքերով տեղափոխվել է իրենց մոտ: Ելնելով ծանր վիճակից նա դեռ ցուցմունք չի տվել, սակայն դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` երիտասարդն ալկոհոլի ազդեցության տակ վիճել է ընտանիքի անդամների հետ, ապա դանակով կտրել է պարանոցը: