Հունվարի 3-ին, ժամը 22:23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է՝ փակելով երթեւեկությունը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգեստանի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «BMW X5» մակնիշի 21 QQ 005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջոցվել պարզել) շրջվել է:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ուղղել են ավտոմեքենան եւ հոսանքազրկել: