Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը Henley & Partners-ի անձնագրերի ամենամյա վարկանիշում եւ այժմ 76-րդ տեղում է: Նշվում է, որ երկրի քաղաքացիները առանց վիզայի կարող են 59 երկիր այցելել: Անցյալ տարի Հայաստանը 78-րդ տեղում էր:

Վրաստանը վարկանիշույմ 53-րդ տեղում է՝ 99 երկիր առանց վիզայի այցելելու հնարավորությամբ: Անցյալ տարվա ցուցակում Վրաստանը 68-րդ տեղում էր:

Վերջին հինգ տարվա ընթացքում այս վարկանիշում առաջին տեղում է գերմանական անձնագիրը՝ առանց վիզայի 177 երկիր այցելելու հնարավորությամբ: Երկրորդ տեղում է Սինգապուրը՝ 175 երկիր: Ռուսաստանը 48-րդ տեղում է, Թուրքիան՝ 50-րդ, Ադրբեջանը՝ 72-րդ տեղում:

Վարկանիշի վերջին տեղում է Աֆղանստանը՝ առանց վիզայի 24 երկիր մեկնելու հնարավորությամբ: