Ոստիկանության աշխատակիցները հունվարի 9-ին, հայտնաբերել եւ բերման են ենթարկել «Ճվճվ Արոյի» մյուս որդուն` հետախուզվող Սերժ Վարդանյանին:

25-ամյա Սերժ Վարդանյանը հետախուզվում էր կողոպուտի եւ խուլիգանության մեղադրանքով: Վարդանյանի մեքենայի խուզարկության ժամանակա հայտնաբերվել է գազային ատրճանակ փամփուշտներով, բեռնախցիկում էլ` այդ երկրում էլ տարբեր երկրների համարանիշեր:

Սերժ Վարդանյանը 2017 թվականի սեպտեմբերի լույս 12-ի գիշերը մի երիտասարդի պարանոցից պոկել է ոսկե շղթան` բացահայտ հափշտակելով այն: Ոստիկնները բերման էին ենթարկել Սերժ Վարդանյանին, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն ստորագրությամբ բաց էր թողնվել:

2017 թվականի նոյեմբերի 26-ին Երեւանի ռեստորանային համալիրի աշխատողներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ 4 երիտասարդներ, այդ թվում՝ Սերժ Վարդանյանը իրեն քաշքշել եւ հարվածել էին, քանի որ ինքը նրանց նկատողություն էր արել հայհոյելու համար: Այ անգամ եւս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել եւ ստորագրությամբ բաց էին թողել:

Հունվարի 9-ին քննչական կոմիտեն որոշում է կայացրել նրան հետախուզելու մասին, ժամեր անց Սերժ Վարդանյանը հայտնաբերվել եւ բերման է եթարկվել: Նա կալանավորված է: