ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դադարեցրել է ընթացքը՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան եւ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։