Արմեն Ջիգարխանյանի հայտարարությունը ցուցադրել են տեսանյութով եւ այն զարմացրել է հասարակությանը: Ջիգարխանյանն ասել է, որ Վլադիմիր Վիսոցկուն լավ դերասան կամ բանաստեղծ չի համարում, հաղորդում է Dni.ru պորտալը:

«Վիսոցկին աշխատասեր էր, նրան սիրում էին: Նա ժողովրդին էր պատկանում: Նրանք հենց այդպես էլ հայհոյում էին, նույնկերպ թքում էին, նույնկերպ ծխում էին, խմում էին: Վիսոցկին դերասան չէ, նա երեւույթ է, սկանդալային երույթ»,-ընդգծել է Ջիգարխանյանը՝ հավելելով, որ այդ իմաստով երգիչը նման է Մերիլին Մոնրոյին. «Միթե նա լավ դերասանուհի է: Դա տեսակ է, մտածողություն է, փիլիսոփայություն է: Նա երգելու ձեւ ուներ, պարտադրելու ձեւ»,-պարզաբանել է Ջիգարխանյանը:

Նա հայտարարել է, որ իրեն որպես հանդիսատես, դա այնքան էլ դուր չէր գալիս: Դերասանը եզրափակել է, որ Պուշկինը միանշանակ ավելի լավն է, քան Վիսոցկին:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938 թվականի հունվարի 25-ին: