«Հրապարակ» թերը գրում է. «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արեւային կայաններ տեղադրելու, ինչպես նաեւ շենքային պայմանների բարելավման համար:

Այս որոշումը նշված բուժհիմնարկներում բողոք է առաջացրել։ Առաջին հայացքից թվում է, թե նախարարությունը դրական գործ է արել՝ փորձելով բարելավել պայմանները, սակայն պարզվում է՝ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին, կրճատվել է նարկոմանիայով տառապող հիվանդների թիվը, որոնք դեղամիջոցներ են ստանում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։

Ավելին, ինչ-որ փուլից պետությունն էլ պետք է գումար հատկացնի նշված ծրագրին, սակայն ոչ միայն չի տվել, այլեւ նախարարությունը որոշել է դա խնայել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում