«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության:

Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրա հետ այդ օրը խնջույքի համար հյուրանոց եկած անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել: Բայց բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած՝ անշարժացած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձեւափոխված է եղել.բերանը` ծռված, աչքերը՝ ուռած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում