«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 01-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքի՝

10:30-16:30 Սարի թաղ 3-8 փողոցները մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները, Թաիրովի փ. 46/81 շենքը, Նորագյուղ թաղ. 1-369 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, Մյասնիկյան պողոտան մասնակի եւ հարակից եւ հանրային բաժանորդները,

Արարատի մարզի՝

10։00-13։00 Տափերական գյուղը մասնակի, Արարատ քաղաքի Շահումյան, Կոլխոզնիկների փողոցները մասնակի,

10։00-14։00 Վեդի քաղաքի Գայի փ. 5, 7, 9, 42, 44 շենքերը,

10։30-16։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի,

14։00-16։00 Արարատ գյուղը մասնակի,

Շիրակի մարզի՝

10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Սալուտ գյուղը: