Երեւանի Արին Բերդի փողոցում փետրվարի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին, որի հետեւանքով վարորդը մահացել է:

shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր- ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: