Երեւանում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Հունվարի 31-ին ժաը 20։10-ի սահմանում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։

shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ՝ 16-ամյա Ռ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մեծ քանակությամբ դեղահաբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Ռ. Մ.-ն սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։