Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 1-ին, ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տ.Մեծի փողոցում՝ շուկայի հարեւանությամբ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes e-190» մակնիշի 35 DV 859 (վարորդ Ա. Մ.) եւ «Nissan X-trayl» մակնիշի 35 GQ 510 (վարորդ Ա. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes e-190» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 21-ամյա Տ. Կ.-ն եւ 36-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել են գազի բալոնների փականները: