Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող «Թումասի» ճոճվող կամրջի տակ 2017թ. մայիսի 29-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Աիդա Ու.-ի հարազատները 9 ամիս անց էլ համոզված են, որ աղջկա ինքնասպանության վարկածն իրականությանը չի համապատասխանում: NEWS.am-ի հետ զրույցում աղջկա հարազատներից տիկին Ն.-ն նշեց, որ դժգոն են իրավապահ մարմինների նախաքննությունից, ըստ որի, Աիդան ինքնասպանություն է գործել. նրա խոսքով, աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Թե ովքեր եւ ինչ պատճառներ ունեին աղջկան սպանելու, հարազատները չեն կարող ասել. 20-ամյա աղջիկը ոչ ոք հետ խնդիրներ չի ունեցել, ոչ էլ թշնամիներ:

Նշենք, որ աղջկա մահվանից հետո 2017թ. դեկտեմբերին Աիդա Ու.-ի մայրը բակում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել:

Աիդա Ու.-ին միչեւ մահացած հայտնաբերելը, որոնում էին որպես անհետ կորած: 20-ամյա աղջկա մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ Ինքնասպանության հասցնելը: