Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ եւ սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: