Փետրվարի 6-ին, ժամը 23:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ի դին: