Գեղարքունիքի մարզում, փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սեւանի վարչական տարածքում, բախվել են 42-ամյա Դավիթ Ֆ.-ի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի եւ 27-ամյա Արամ Ճ.-ի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արամ Ճ.-ի ուղեւորներ 31-ամյա Արթուր Ճ.-ն եւ 21-ամյա Հասմիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Դավիթ Ֆ.-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ քննչական բաժնի պետ, կոչումով արդարադատության մայոր է, իսկ վիրավորները ամուսիններ են։