«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, խոսակցություններ կան, որ ՀՀ սահմանը ահաբեկիչներ են հատել: Նախ, ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ, նրանք հիմա Գորիսում են եւ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Երեկ էլ Գյումրիից լուրեր ստացվեցին, թե այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում:

Վերջիններս, ըստ «Առավոտ»-ի, օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքեր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր: Ավելին, «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ Գյումրիի դպրոցներից մեկում երեխաներին տուն են ուղարկել:

Մեզ հայտնի դարձավ, որԳյումրիի քաղաքապետարանից բոլոր դպրոցներին ու մանկապարտեզներին ոչ պաշտոնապես զգուշացրել են, որ երեխաները հաստատություններ գնան ծնողների ուղեկցությամբ: ՀԺ-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում:

Պատճառւ, սակայն, հոկտեմբերի 11-12-ին Երեւանում սպասվող Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների գագաթաժողովն է, որի շրջանակներում ՀՀ են այցելելու մի շարք երկրների նախագահներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում