ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 14-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում` անձրեւի տեսքով։ 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ եւ Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: