Երեւանում, այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բ.-ի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի եւ 59-ամյա Սուրեն Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում եւ սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ եւ բախվել Mercedes-ին։

Վթարից անմիջապես հետո մինչեւ Երեւանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել են։ Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց։