Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երկրապահ կամավորական միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, երբ լրագրողները վարչապետի պաշտոնում այլ թեկնածուի անուն են նշել։

Նա ասել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր գործով, իր գիտակցությամբ։

«Եթե դուք մի մարդու անուն կարանաք տաք էս Հանրապետության մեջ, որ կարանա Արցախի հարցով Ադրբեջանի հետ պերեգավոր անի, ընձի ասեք»,-ասել է Գրիգորյանը:

Լրագրողներից մեկը հնչեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, ինչին ի պատասխան գեներալ Մանվելն ասել է. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից։ Լավ վարչապետ ա, կարող ա հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լեւոնից էլ լավ իմանա, բայց էս պահին.... ես չեմ տենում»։

Լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանը կառաջադրվի՞ վարչապետի պաշտոնում, ԵԿՄ նախագահը պատասխանել է. «Տո Հանրապետական կուսակցությունը, ոնց չի առաջադրվի, խի դուք մտածում եք՝ ուրի՞շ մարդիկ պիտի առաջադրվեն։ Եթե որեւէ մեկդ մտածում ա՝ իրանից ավելի շատ ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, շփոթում եք»։