«Պրովոկացիա մի՛ արա, ուղղակի հավես չունեմ խոսալու. տո ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ»,- այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում «Եռաբլուր» պանթեոնում գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի:

«հավես չունեմ, հիվանդանոցից եմ գալիս, թողեք սթրվեմ»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպես կգնահատի ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ Հայաստանում կոռուպցիան վտանգավոր չափերի է հասել, որ Հայաստանում ազդեցիկ մարդիկ անարդար միջավայր են ստեղծում, Սարոյանը խուսափողական պատասխան է տվել. «Ես չեմ լսե»: