Մարտի 28-ին կկայանա ձեր մենահամերգը «Շնորհակալ եմ» խորագրով, նախ ինչու՞ շնորհակալ եմ՝ խորագիրը և մի փոքր համերգի մասին, ովքե՞ր են ելույթ ունենալու ձեր կողքին:

«Շնորհակալ եմ» երգը իմ վերջին երգն ա, որ պիտի հնչի համերգի վերջում: «Շնորհակալ եմ» երգի խոսքերը գրել եմ մոտ երեք տարի առաջ, եթե չեմ սխալվում: Վրեժ Իսրայելյանի հետ մսյիսի 27-ին՝ Աշնակում Չաուշի ծննդյան օրը, հերթական Չաուշին նվիրված միջոցառումն էր ու էտ օրը Վրեժի հետ մենք երկար շփվեցինք, չեմ ուզում ասեմ խմեցինք, որովհետև չխմեցինք էլ, ուղղակի շատ շփվեցինք, շատ զրուցեցինք ու մի քանի տեղ, տարբեր տեղեր զրուցեցինք, տենց թեմա փոխվեց տարբեր: Ընկերներիցս մեկը ասեց, բացասական և դրական երևույթների հանդիպեցինք էդ ընթացքում, ընկերներիցս մեկը ասեց էսօր մի բան գրելու ես, ասի հա երևի: Էդ օրը գրեցի «Շնորհակալ եմ» բանաստեղծությունը:

Բանաստեղծություն ես երբեք չեմ կարող ասել, որովհետև ես ինքս բանաստեղծ լինելու համար շատ փոքր եմ, ընդամենը երգի խոսքեր եմ գրում: Բայց էդ բանը գրեցի ու քանի որ եկար էր չէի կարծում թե էդ հետագայում երգ կդառնա: Գրեցի, բայց հաջորդ օրը տղերքին ցույց տվի, ասի ապեր Վրեժի հետ շփվելուց հետո սենց բան եմ գրել: Ասին ցույց տանք Վրեժին հաստատ դուրը կգա, սենց բան ու հետո էդ օրերին պարզվեց, Վրեժ Իսրայելյանի մոտ բան հայտնաբերվեց՝ քաղցկեղ ու արդեն Վրեժին ցույց չտվեցի դա: Անցավ ինչ-որ ժամանակ, Վրեժը ինքը իր կյանքին` միակ դեպքն ա որ ինքնասպանություն չեմ համարում, ուղղակի էդ քաղցկեղ հիվանդությանը ստորացրեց ինքը, չթողեց որ հիվանդությունը իրեն էդպես անի ինքը հիվանդությանը ստորացրեց և ինքը իր կյանքին վերջ տվեց, բայց քառատող էր գրել <Շնորհակալ եմ իմ տղերքին, Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին,  չմեղադրեք ոչ մեկին, շնորհակալ եմ>:

Բայց փաստորեն իրարից անկախ, իրար հետ շփվելու արդյունքում ես գրել էի նույն բանը մի քիչ բացված, բայց ոչ ես գիտեի որ ինքը պիտի հիվանդանա ու շնորհակալ եմ գրի ու դեպքը լինի, ոչ էլ ինքը գիտեր որ ես դա գրել եմ: 

Մանրամասները՝ տեսանյութում;