«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում:

Մասնավորապես, սեւ ամպեր են կուտակվում ՀՅԴ-ի երկարամյա նախարարներ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխին, թե ում «կզոհաբերեն»՝ դեռ պարզ չէ:

Բայց որ հին դեմքերին ՀՅԴ-ն պատրաստ է փոխարինել միայն հին դեմքերով, ավելի քան ակնհայտ է: Այս օրերին կառավարության կազմում տեղավորվելու փորձեր է անում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ավելին՝ հանուն պաշտոնի, նա անգամ ավելի բարյացկամ է դարձել լրագրողների նկատմամբ, ինչը նախկինում դժվար էր տեսնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում