Տավուշի մարզում ապրիլի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20։40-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խ.-ն Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 34 UN 856 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս իր վարած DAF մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, եւ այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։