Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «Մերսեդես C 180»-ի վարորդը, 4 ուղեւորները, «ԲՄՎ-316»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ապրիլի 6-ին, ժամը 1.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված եւ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող, «Մերսեդես C 180»-ի ուղեւորուհին` 1961 թ. ծնված Լաուրա Մարտիրոսյանը, ժամը 00.40-ին մահացել է:

Կատարվում քննություն: