Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. 22–ամյա վարորդն УАЗ-ով կողաշրջված վիճակում հայտնվել է գետում, ինչի հետեւանքով 1 անձ մահացել է, եւս երեքը՝ վիրավորվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Կուրթանի բնակիչ Արեն Սահինյանն իր վարած УАЗ մակնիշի մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել գետում: Վթարի հետևանքով վարորդը եւ 3 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվածներից Լ. Առաքելյանը մահացել է: