Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում 70-ամյա Պայքար Թ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 42 OO 559 համարանիշի, 26-ամյա Նարեկ Ս.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի 12 SV 002 համարանիշի եւ 30-ամյա Ուսուբ Ա.-ն՝ իր վարած Opel Zafira մակնիշի 35 MX 893 համարանիշի ավտոմեքենաներով բախվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով «վազ 2106»-ի մեկ ուղեւոր տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: