Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 00:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զառ-Ակունք ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 35 LA 356 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Անդրանիկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր՝ 28-ամյա Օգսեն Մ.-ն հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետեւ Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Վարորդն ու վիրավորը եղբայրներ են։