Տեսագրությունում պատկերված տղամարդը Էրեբունիում գտնվող գեղեցկության սրահներից մեկում բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակ՝ պատճառելով 993 հազար դրամի վնաս:

Հրաչյա Մ.-ին կողոպուտի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում:

«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-ոստիկանության ասված է հաղորդագրության մեջ: